25/11/2019 13:11
Սամոայում կարմրուկի համաճարակի հետևանքով մեկ ամսում ավելի քան 20 երեխա է մահացել
Սամոայում հոկտեմբերի սկզղբից կարմրուկի համաճարակի բռնկման հետևանքով մահացել է 25 մարդ, գրեթե բոլորը երեխաներ են, հայտնում է կղզիական պետության կառավարությունը:
Կառավարության կողմից Twitter-ում հրապարակված տվյալների համաձայն՝ բռնկման պահից գրանցվել է վարակման մոտ 2.2 հազար դեպք, որից 144-ը վերջին 24 ժամվա ընթացքում: 25 զոհվածների թվում 24-ը 0-ից 4 տարեկան երեխաներ են:
Սամոայի առողջապահության նախարարությունը համաճարակի մասին հայտարարել է հոկտեմբերի 16-ին՝ առաջին մահերից հետո: Սամոայի իշխանությունները զանգվածային պատվաստումների մասին հայտարարել են նոյեմբերի 18-ին: