25/11/2019 13:39
Բիշքեկում ցուցարարները պահանջում են ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը (Տեսանյութ)
Բիշքեկի կենտրոնում հավաքված Ղրղզստանի քաղաքացիները, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ, պահանջում են ուժային գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ղրղզստանի մայրաքաղաքի «Ալա-Տոո» կենտրոնական հրապարակում տեղի է ունենում բողոքի ցույց ընդդեմ կոռուպցիայի, որին մասնակցում է մոտ 300 մարդ:
Հավաքվածները հանրապետության իշխանություններից պահանջում են ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը և ձերբակալել անբարեխիղճ պաշտոնյաներն: Բողոքի ցույցերը կազմակերպվել են հասարակական ակտիվիստների կողմից: Դրանց անցկացման մասին ավելի վաղ հայտարարվել էր, բայց իշխանությունները թույլտվություն չէին տվել: