25/11/2019 16:05
Փոխնախարարը խուսափեց խոսել Մել Դալուզյանի մասին (Տեսանյութ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի մեկնաբանում Մել Դալուզյանի մասին ֆիլմի համար նախարարությունից 20 միլիոն դրամ հատկացնելու որոշումը։
«Ասուլիսի շրջանակներում չվերաբերելի հարցերի չեմ պատրաստվում պատասխանել։ Նախարարության դիրքորոշումը ձեր նշած հարցի հետ կապված հրապարակվել է, կարող եք ծանոթանալ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց նա։
Դիտարկմանը՝ պատրա՞ստ է ասուլիսից դուրս խոսել այդ մասին, փոխնախարարն արձագանքեց. «Չեմ մեկնաբանում»։