26/11/2019 10:46
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն այսօր չի գտնվում իդեալական վիճակում. Վարչապետ
ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում կայացել է և անուրանալի նպաստ ունեցել մարդու իրավունքների պաշտպանության գործում, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ ԱԺ-ում երկօրյա միջազգային համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տարիների ընթացքում, վարչապետի խոսքով, ՄԻՊ-կառավարություն հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել:
«Հույս ունենք, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ուենցած ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ և միջավայր է ստեղծել, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ են ստեղծվել», - ասաց Փաշինյանը՝ հավելելով.
«Սա չի նշանակում, թե այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության համար նույպիսի առաջանահերթությունն է, ինչպես ՄԻՊ-ի»: