26/11/2019 10:12
Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով. Նիկոլ Փաշինյան
Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,-նշել է վարչապետը։
Նշենք, որ 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018-ի նույն ամսվա համեմատ՝ պահուստներն ավելացել են 19%-ով: