26/11/2019 12:50
Երևանում տեղի է ունեցել Շաշկու Աշխարհի գավաթի խաղարկությունը (Լուսանկարներ)
Երևանում տեղի է ունեցել Շաշկու Աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցել են 70-ից ավելի մարզիկներ 12 երկրներից, իսկ մարզերից՝ 8:
Կայծակնային ժամանակակարգում 3+2 հաղթող ճանաչվեց միջազգային գռոսմայստեր, ռուսաստանցի Վլադիմիր Սկրաբովը, 2-րդ տեղում էր աշխարհի նախկին չեմպիոն Սերգեյ Բելոշեևը Ղրիմից, իսկ 3-6 տեղերը հավասար 6-ական միավորներով կիսեցին Ռուսաստանից՝ Միխայիլ Գարյունովը, Անտոն Բելիկովը և Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Նշան Ալավերդյանը:
Նշան Ալավերդյանի գործակիցը ցածր էր և նա գրավեց 6-րդ տեղը 65 մասնակիցների միջև:
Իսկ ռապիդում, արագ ժամանանակարգում, հաղթող ճանաչվեց Սերգեյ Բելոշեևը, արծաթե մեդալը բաժին հասավ Անտոն Բելիկովին, իսկ բրոնզը՝ Վլադիմիր Սկրաբովին:
Այստեղ նույնպես 2-5 տեղերը կիսեց Նշան Ալավերդյանը, բայց գործակցի պատճառով գրավեց 5-րդ հորիզոնականը:
Իսկ աղջիկների հաշվարկում կայծակնայինում հաղթեց Նիժենկո Օլգան, ռապիդում՝ Օլգա Խուբարևան. երկուսն էլ Ուկրաինայից:
Հայաստանից ամենաբարձր արդյունք գրանցեց Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Նշան Ալավերդյանը, որի համար արժանացավ գավաթի և դիպլոմի, լրացնելով նաև FMJD վարպետի նորման: Ալավերդյանը հավասար պայքար մղեց աշխարհի ուժեղագույն շաշկիստների հետ և նրանց հավասար միավորներ հավաքեց, իսկ կայծակնայինում հաղթեց: Եզրափակչում կայծակնայինում հաղթեց Օլգա Խուբարևան, իսկ աշխարհի նախկին չեմպիոն Սերգեյ Բելոշեևի հետ մեկ պարտիայում գրանցեց ոչ-ոքի, ռապիդում 1-1 ավարտեց հանդիպումը աշխարհի նախկին չեմպիոն փորձառու Յուրի Կոռոլևի հետ: Մինչև 27 տարեկանների հաղթող ճանաչվեց կայծակնայինում Սամվել Ազիբեկյանը, իսկ ռապիդում Դավիթ Պողոսյանը: Վետերանների Մ 55 տարեկանների հաշվարկում՝ Աշոտ Մկրտումյանը: