27/11/2019 10:39
Մենք պատրաստ չէինք գործի այս ընթացքին. Խոսրով Հարությունյանի պաշտպան
Դատական նիստի հետաձգումը մեզ համար անկանկալ էր, որովհետև երկու կողմերս էլ հաշտարարի ծառայություններից օգտվելու նախաձեռնությամբ հանդես չէինք եկել, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի պաշտպան Կարինե Բաղդասարյանը՝ Հարությունյանն ընդդեմ Բաբաջայանի գործով դատի հետաձգումից հետո:
«Մենք պատրաստ չէինք գործի այս ընթացքին, քանի որ կողմերին ժամկետ էր տրվել՝ վեճը հաշտութամբ ավարտելու կամ հաշտարարի միջոցով գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծելու, որպեսզի կարողանանք անհրաժեշտության դեպքում դատարանին միջնորդել վեճը հաշտարարին հայտնելու, սակայն կողմերս նման նախաձեռնությամբ հանդես չեկանք, բայց դատարանն իր նախաձեռնությամբ 4 ժամ նշանակեց հաշտարարի ծառայություններից օգտվելու հնարավորությամբ վեճը հաշտարարի միջոցով լուծելու համար: Մեզ համար սա անակնկալ էր, քանի որ երկու կողմերս էլ արտահայտեցինք մեր կարծիքը, որ վեճը հաշտությամբ լուծելու տարբերակներ ուղղակի առակ չեն», - ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ այս փուլում չի ցանկանում գնահատականներ տալ դատարանի գործողություններին: