27/11/2019 10:44
Լարված իրավիճակ՝ ոստիկանության դիմաց. փաստաբանին արգելում են տեսակցել իր վստահորդին
Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության վեցերորդ վարչության դիմաց: Փաստաբանին արգելում են տեսակցել իր վստահորդին, որն այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Փաստաբան Վահե Դանիելյանն Аysor.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն շուրջ 40 րոպե է՝ պայքարում է, որպեսզի իրեն թույլ տան մուտք գործել ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին:
«Ինձ ասում են՝ իմ վստահորդը չափահաս մարդ է կարող է պատասխանել հարցերին, մինչդեռ դա օրենքի կոպիտ ոտնահարում է: Ես արդեն 40 րոպե է՝ այստեղ պայքարում եմ, որպեսզի կարողանամ բարձրանամ վերև, տեսնեմ՝ ինչ է կատարվում իմ վստահորդի հետ, սակայն թույլ չեն տալիս: Ես արդեն իսկ ահազանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և հիմա սպասում եմ իրենց գործողություններին», - Аysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Դանիելյանը: