27/11/2019 14:43
Բնապահպանները դատի են տվել Տիգրան Ավինյանին
15 բնապահպան դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին:
Դատական հայցով բնապահպաններ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանն ու Միլենա Բաղդասարյանը պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները: