27/11/2019 18:26
Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնում է «Koha Jone» թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհի մասին: Երկրի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, երկրաշարժից տուժել է ավելի քան 650 մարդ: Ինչպես նշում է Ալբանիայի հեռագրական գործակալությունը, փլատակներից հաջողվել է փրկել 45 մարդու:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտնել է, որ նոյեմբերի 27-ին իշխանություններն արտակարգ դրություն կհայտարարեն Տիրանայում և Դուրեսում, քաղաքներ, որոնք առավել մեծ վնասն են կրել: