27/11/2019 19:24
Հոնգկոնգում չեղարկվել է լուսնային օրացույցով Ամանորի առթիվ անցկացվող ավանդական շքերթը
Հոնգկոնգում լուսնային օրացույցով Ամանորի առթիվ անցկացվող ավանդական փողոցային շքերթը չեղարկվել է անվտանգության նկատառումներով: Այն նախատեսված էր հունվարի 25-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է տեղի կառավարության Զբոսաշրջության դեպարտամենտի գործադիր տնօրեն Դեյն Չենը:
Ըստ նրա՝ զանգվածային միջոցառման անցկացումը քաղաքի փողոցներում, որտեղ մի քանի ամիս է շարունակվում են բողոքի ակցիաներն արմատական ցուցարարների մասնակցությամբ, «խիստ ռիսկային է»:
Չենը հայտնել է, որ փողոցային շքերթի փոխարեն լուսնային Ամանորի տոնակատարության համար որոշվել է անցկացնել այլ գունեղ միջոցառում՝ դիմակահանդեսի տարրերով, զվարճալիքներով, տեղի և օտարերկրացի արտիստների ելույթներով:
Սա Հոնկոնգում փողոցային շքերթի չեղարկման առաջին դեպքն է 1996 թվականից դրա անցկացման սկզբից ի վեր: