27/11/2019 15:51
Կաշառք է առաջարկվում մարդկանց իրենց պաշտոնները թողնելու համար. Զոհրաբյանը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին
ՍԴ դատավոր անադմներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում:
«Խմբակցությունում այս հարցը դեռ չենք քննարկել: Իմ անձնական դիրքորոշումը կարող եմ հայտնել՝ սա բացարձակ անընդունելի նախագիծ է: Սա նշանակում, որ ըստ էության, հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց իրենց պաշտոնները թողնելու համար: Նրանք, ովքեր կհամաձայնեն այս նախագծի արդյուքնում լքել իրենց պաշտոննեը, պիտի լավ մտածեն, որ ցանկացած հաջորդ իշխանության ժամանակ ոչ միայն վերադարձնելու են այն գումարները, որոնք իրենք չեն աշխատել, այլ, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու են քրեական պատասխանատվության», - ասաց Զոհրաբյանը:
Դիտարկմանաը, թե կառավարությունը պնդում է, որ սա միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է՝ պատգամավորն ասաց, որ նման նորմ իրեն հայտնի չէ:
«Տեսնում են խնդիր, քանի որ իրավական ճանապարհով չեն կարողանում այս խնդիրը լուծել, այլ ճանապարհով են փորձում լուծել: Ես մի բան գիտեմ, դա աքսիոմա է՝ մարդը պիտի վարձատրվի իր կատարած աշխատանքի դիմաց», - նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով առաջարկում է յանքի կոչել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:
Նախագծերով առաջարկվում է ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա: Նախագիծը ենթադրում է՝ ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակող դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: