27/11/2019 19:12
Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարողանա իրեն պաշտպանել առանց ՆԱՏՕ-ի
Եվրամիությունն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
«ՆԱՏՕ-ի պահպանումը համապատասխանում է մեր արմատական շահերին», - ասել է նա:
«Եվրոպան ներկայումս չի կարող միայնակ պաշտպանել իրեն», - արձանագրել է Մերկելը:
Այդ կապակցությամբ, նրա կարծիքով, ճիշտ է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են հօգուտ դաշինքի և ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում:
Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը պետք է հոգ տանի դաշինքի միասնության պահպանման մասին:
«Այո՛, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան հարկավոր է ՆԱՏՕ-ում պահել արդեն զուտ աշխարհառազմավարական պատճառներով»,-ասել է Մերկելը: Կանցլերը հաստատել է պաշտպանության ծախսերն ավելացնելու ԳԴՀ-ի իշխանությունների մտադրությունը: Նա սպասում է, որ մինչև 2024 թվականը պաշտպանական բյուջեն կավելանա ՀՆԱ-ի մինչև 1,5 տոկոսը, իսկ 2030-ական թվականների սկզբին՝ մինչև 2 տոկոսը: