27/11/2019 14:54
Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, դա փաստ է. Զոհրաբյան
ԲՀԿ-ն չի քննարկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այս պահին քննարկում չկա, որովհետև ինչքանով տեղյակ եմ՝ ուսանողները դադարեցրել են նստացույցը և պատրաստվում են քննարկումների Արայիկ Հարությունյանի հետ: Երբ իրենց քննարկումները կավարտեն, արդյունքները կտեսնենք, գուցե, քննարկենք: Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, դա փաստ է», - ասաց Զոհրաբյանը: