27/11/2019 11:53
Բոլիվիայի նոր իշխանությունները 11 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում դեսպան են նշանակել
Բոլիվիայի նոր իշխանությունները 2008 թվականից ի վեր առաջին անգամ դեսպան են նշանակել Միացյալ Նահանգներում, հայտնում է Բոլիվիայի ԱԳՆ-ն:
«Այսօր արտաքին գործերի նախարար Կարեն Լոնգարիկն Ուոլթեր Օսկար Սերատե Կուելյարին նշանակել է Ամերիկյանի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, որը նախկինում ՄԱԿ-ում Բոլիվիայի մշտական ներկայացուցիչներ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը 2008 թվականի սեպտեմբերին ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել՝ նրան մեղադրելով երկրում անջատողական շարժումներին աջակցելու համար: