27/11/2019 18:37
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 650 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 650 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 659 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 192 մարդ (58 կին, 98 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 467 մարդ (140 կին, 238 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: