27/11/2019 19:00
Խամենեի. Իրանի ժողովրդին հաջողվել է «դավադրություն կանխել»
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ երկրում բենզինի հետ կապված անկարգությունները, հայտարարել է, որ Իրանի ժողովրդին հաջողվել է «դավադրություն կանխել»:
«Իրանի ժողովրդին հաջողվել է խափանել հսկայական, խորը և շատ վտանգավոր դավադրություն, որի համար նրանք (արտաքին ուժերը - խմբ.) ծախսել են գումարներ, նրանք փորձել են, օգտագործելով առիթը, գործել՝ գործել կործանարար, կատարել ոճրագործություններ և սպանություններ՝ մտածելով, որ բենզինի խնդրի պատճառով առաջացել է զորքեր ներգրավվելու հնարավորություն», - հայտարարել է Խամենեին, որի խոսքերը հրապարակվել են նրա պաշտոնական կայքում:
Անցյալ շաբաթ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իրանի մի շարք քաղաքներում՝ իշխանությունների կողմից բենզինի գնի բարձրացման և դրա համար քվոտաների ներդրման որոշման հետ կապված: