27/11/2019 12:24
Չինաստանում կառուցվող թունելի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Յունան նահանգում կառուցվող ճանապարհային թունելի փլուզման հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ութը՝ անհետ կորել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Լինցան քաղաքում: Փլատակներում 13 աշխատող էր մնացել: Տեղական իշխանությունները հայտնել են, որ այնտեղից հաջողվել է դուրս բերել 5 մարդու, սակայն նրանցից 4-ն ավելի ուշ մահացել են: