27/11/2019 11:20
Փաստաբանին թույլ չի տրվել աջակցություն ցուցաբերել իր վստահորդին, քանի որ վերջինս հրաժարվել է փաստաբանական ծառայությունից. Ոստիկանություն
Փաստաբան Վահե Դանիելյանին թույլ չի տրվել մուտք գործել ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին, քանի որ վստահորդը հրաժարվել է փաստաբանական ծառայությունից, Aysor.am-ին փոխանցեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից տեղեկացրին նաև, որ այս պահին Ոստիկանության վեցերորդ վարչությունում է ՄԻՊ արագ արձագանքման խումբը:
Ավելի վաղ փաստաբանն Aysor.am-ին փոխանցել էր, որ առավոտից իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին:
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբանը, սակայն, նշեց, որ փաստաբանական ծառայությունից հրաժարվելը պետք է տեղի ունենա փաստաբանի ներկայությամբ, ինչը չի ապահովվել: