28/11/2019 17:05
Փորձելու ենք հասկանալ՝ այս ամենն իրո՞ք նվիրատվություն է, թե բարտեր. Խաժակյան (Տեսանյութ)
«Ն և Ս քանսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին ԿամԱԶ-ները նվիրել են շինթույլտվության դիմաց, և մենք փորձելու ենք ստանալ այդ ընկերությանը տրված շինթույլտվությունը։ Փորձելու ենք հասկանալ, թե երբ են այս մեքենաները նվիրվել, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Անդրադառնալով «Ալեքս ընդ հոլդինգ»-ի կողմից Երևանին նվիրաբերված 3 բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ-ներին՝ ավագանու անդամը շեշտեց՝ հանրությունն ամիսներ շարունակ չի իմացել այս նվիրատվությունների մասին, դրանք թաքցվել են հասարակությունից։
«Բուն խնդիրը ոչ թե այն է, որ համայնքը նվերներ է ստացել, այլ` դրանք քաղաքապետարանի կողմից թաքցվել են։ Եվ դրանք ոչ թե անթաքույց նվերներ են, այլ արվել են կոնկրետ բանի դիմաց։ Մենք փորձելու ենք հասկանալ՝ այս ամենն իրո՞ք նվիրատվություն է, թե բարտեր։ Եթե մենք համադրում տեսնենք, ապա «Երևան» հիմնադրամի կոռուպցիոն գործը պետք է վեր հանվի և քննվի այս տրամաբանության մեջ», - ասաց Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում