28/11/2019 12:32
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին ներդրումային CQ Armenia Growth ֆոնդը
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին ներդրումային CQ Armenia Growth ֆոնդը։
CQ Armenia Growth Fund-ը նախատեսված է Հայաստանի և օտարերկրյա անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների համար, որոնք ձգտում են իրենց ներդրումներից վաստակել արդար ֆինանսական եկամուտ՝ միաժամանակ մասնակից լինելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ֆոնդն իր ներդրողներին ապահովում է ռիսկերի կառավարման բարձր մակարդակ, ակտիվների դիվերսիֆիկացիա և գրավիչ ներդրումներ՝ կարգավորվող շուկաների պարտատոմսերում, բաժնետոմսերում և այլ ֆինանսական ակտիվներում, որոնց առնվազն 60%-ը ներդրվում է ՀՀ դրամով։
Ֆոնդը կրկնօրինակում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական» կենսաթոշակային ֆոնդի ներդրումային ռազմավարությունը, որը ստեղծվել է և կառավարվում է ընկերության միջազգային հիմնադիրների հետ սերտ համագործակցության արդյունքում: Ֆոնդը կառավարում է 250.000 մասնակցի ավելի քան 117 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ ակտիվներ:
“Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի տեղական և օտարերկրյա ներդրողների միջոցները տնտեսություն ներգրավելու մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական կառավարման ձևը, հարուստ մարդկային կապիտալը, մակրոտնտեսական կայունությունը և զարգացող ֆինանսական շուկան։ Առավել բազմազան դարձած խթանները, այդ թվում Հայաստանի աճող միջազգային վարկանիշը, նպաստում են վստահության ամրապնդմանը և ներառական տնտեսության ձևավորմանը՝ էլ ավելի բարձրացնելով երկրի գրավչությունն արտաքին ներդրումների համար, որոնց թվում առավել կարևոր են սփյուռքահայերի ներդրումները,” նշեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ՝ Էրնստ-Լյուդվիգ Դրայսը։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ընդլայնում է իր ֆոնդերի ցանկը՝ առաջարկելով նոր ներդրումային ֆոնդ Հայաստանում։ Մենք դրական ենք տրամադրված նոր հեռանկարներին․ CQ Armenia Growth Fund-ը ենթադրում և ակնկալում է դառնալ ճանաչված ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների շրջանում՝ հաշվի առնելով ֆոնդի ներդրումային ռազմավարությունը և պոտենցիալ եկամտաբերության մակարդակը», - ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։