28/11/2019 11:21
«ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին
«ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին, գրում է «Коммерсант» թերթը:
Ցածր սակագների պատճառով երկրից հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն:
Կասկադի արժեքը կարող է կազմել173 միլիոն ռուբլի: Գնորդից պահանջվում է նաև մարել վարկերը: Գործարքը ձեռնտու է երկու կողմերին, կարծում են փորձագետները, քանի որ «ՌուսՀիդրոն» ազատվելու է պարտքերից, իսկ «Տաշիր»-ը ընդլայնելու է իր ներկայությունը երկրի էներգետիկ հատվածում:
«ՌուսՀիդրոն» պայմանավորվել է վաճառել Միջազգային էներգետիկ ընկերության (ՄԷԿ) 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ), Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Գնորդը կլինի Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի ամենամեծ ՋԷԿ-ը`1,11 ԳՎտ հզորությամբ), «Коммерсант»-ին տեղեկացրել են կողմերի պայմանավորվածությանը ծանոթ աղբյուրները:
«ՌուսՀիդրոն» «Ինտեր ՌԱՕ»-ից ՀԷԿ-ը գնել է 2011 թվականին 172.9 միլիոն ռուբլիով, վերջինս այն ստացել էր Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ-ի պառակտման արդյունքում:
Այս գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը: