28/11/2019 12:36
Ադրբեջանի խորհրդարանը լուծարվում է, տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի՝ այսօր կայացած արտակարգ նիստում, որոշում է կայացվել լուծարել Ադրբեջանի Միլի Մեջլիսը, հայտնում է Minval.az-ը:
Այս որոշումը հիմնավորված է նրանով, որ «գործող խորհրդարանը ոչ ադեկվատ է վերաբերվում երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը և հետ է մնում երկրում ընթացող բարեփոխումներից»:
Հաղորդվում է, որ վաղը՝ Միլի Մեջլիսի նիստում, իշխող կուսակցությունը ներկայացնող մեծամասնությունը կներկայացնի այդ հարցը օրակարգում:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված երկրի նախագահին կտրվի համապատասխան դիմում: