28/11/2019 14:04
Իրաքի հարավում տեղի ունեցած բախումների հետևանքով մոտ 50 ոստիկան է վիրավորվել
Իրաքի հարավում գտնվող Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի մոտ ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 47 ոստիկան, այդ մասին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին հայտնել է նույնանուն նահանգի ղեկավար Լուայ ալ-Յասիրին:
Բացի այդ, նա ընդգծել է, որ հրշեջները շարունակում են մարել հյուպատոսարանում բռնկված հրդեհը: Նահանգապետը նաև ավելացրել է, որ ոստիկանությունը ստացել է խիստ ցուցումներ՝ ցուցարարներին ցրելու համար մարտական փամփուշտներ չօգտագործելու վերաբերյալ:
Հոկտեմբերից սկսած բողոքի ցույցերի ընթացքում Իրաքում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, կոռուպցիայի, գործազրկության դեմ պայքար և ավելի լավ կենսապայմաններ: