28/11/2019 14:29
ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ. Փաշինյան
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա փոփոխվող աշխարհում մեզ՝ դաշնակիցներիս համար, ավելի քան երբևէ կարևոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում:
«ՀԱՊԿ շրջանակներում ստանձնվող փոխադարձ պարտավորությունները պետք է անառարկելիորեն հարգվեն, իսկ անդամ-պետությունների միջև հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ: Դրանում ենք մենք տեսնում մեր հավաքական ուժը, և դա է մեր կազմակերպության զարգացման նախապայմանը», - ասել է վարչապետը:
Նա նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:
«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: