28/11/2019 17:30
Ռուսաստանը ձգտում է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը. Պուտին
Մոսկվան ձգտելու է ընդլայնել ՀԱՊԿ-ի երկրների բարեկամների շրջանակը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կազմակերպության գագաթնաժողովում, որն ընթանում է Բիշքեկի Ալ Արչա նստավայրում:
Նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը հաստատել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք ՀԱՊԿ-ի դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հնարավորություն են ստեղծում:
«Այն բանից հետո, երբ այդ փաստաթղթերը կվավերացվեն կազմակերպության բոլոր անդամների կողմից, կարելի է առարկայական խոսակցություն սկսել այն պետությունների հետ, որոնք սերտ շփումներ հաստատելու շահագրգռություն ու պատրաստակամության են հայտնում», - հավելել է նա: