28/11/2019 14:45
Թուրքիայում ձերբակալել են Պատրիարք Բարդուղիմեոսի տուն ներխուժած հարցագործներին
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 4 չարագործի, որոնք մի քանի օր առաջ ներխուժել էին Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոսի տուն: Փոխհրաձգության ժամանակ երկու հանցագործ է վիրավորվել, հայտնում է «Huberturk» պարբերականը:
Անհատ անձինք Պատրիարք Բարդուղիմեոսի տուն են ներխուժել նոյեմբերի 16-ի երեկոյան, երբ նա իր հույն համերկրացիների հետ հանդիպմանն էր մասնակցում:
Տեսախցիկները ֆիքսել էին, որ դիմակներով երեք մարդ մուտք է գործել տուն, որում գտնվում էր տնտեսվարը: Նա նկատել էր հանցագործներին:
Քննությունը շարունակվում է: