28/11/2019 19:29
Իրաքում ցույցի ցրման ժամանակ զոհերի թիվը հասել է 16-ի
Իրաքի հարավային Դի-Քար նահանգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորվել է ավելի քան 150 մարդ, РИА Новости-ին հայտնել է անվտանգության աղբյուրը:
«Դի-Քար նահանգի Նասիրիա քաղաքում սպանված ցուցարարների թիվը հասել է 16 մարդու, 152-ը վիրավորվել են ցույցերը ցրելու ժամանակ՝ անվտանգության աշխատակիցների կողմից մարտական փամփուշտների օգտագործման արդյունքում», - հայտնել է աղբյուրը:
Հինգշաբթի երեկոյան Նասիրիա քաղաքի կենտրոնում բախումներ են սկսվեն ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, երբ անվտանգության ուժերը փորձել են ցուցարարներին դուրս մղել Զեյթուն կամրջից: Ըստ աղբյուրի՝ բախումները դեռ շարունակվում են: