28/11/2019 20:47
Ուկրաինացին ստեղծել է սրճային ակնոց (Տեսանյութ)
Սուրճը ոչ միայն հայտնի ըմպելիք է, այլև կենսաբաշխելի նյութ, կարծում է Կիևից գյուտարար Մաքսիմ Գավրիլենկոն:
Նա սրճային քուսպից ակնոց է պատրաստել:
Հայտնագործության համար Մաքսիմը երկար ժամանակ որոնում էր նյութը: Փորձարկել է անանուխ, ռեհան, հազրևարդ և նույնիսկ քրքում:
Սուրճի գաղափարը, ըստ գյուտարարի, պատկանում է իր կնոջը: Առավելությունների շարքում են գույնը՝ շագանակագույնն ու սևը շրջանակների ամենատարածված երանգներն են, բացի այդ, քուսպը կարելի է անվճար հավաքել տեղի սրճարաններում: