28/11/2019 13:58
ԱՄՆ-ում նավթաքիմիական գործարանում երկրորդ պայթյունի պատճառով տարհանում են 60 հազար մարդու
Երկրորդ հզոր պայթյունն է որոտացել Տեխասում այրվող TPC Group նավթաքիմիական գործարանում, իշխանությունները հայտարարել են մերձակա բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, հայտնում է «12 News» հեռուստաալիքը:
Twitter-ում տեղական հրշեջ ծառայությունը տեղադրել է երկրորդ պայթյունի լուսանկարներն ու տեսանյութերը:
Մոտ մեկ կիլոմետր շառավղով տարածքում գտնվող մարդկանց առաջին պայթյունից հետո տարհանման կոչ են արել, սակայն այժմ խոսքը մոտ վեց կիլոմետր շառավղով տարածքի մասին է: Ըստ «KFDM News» հեռուստաալիքի՝ տարհանումը տարածվում է հինգ քաղաքների վրա, նրանց ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 60 հազար մարդ:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել գիշերը (Երևանում առավոտյան ժամանակով): Գործարանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող որոշ տների ապակիները կոտրվել են:
More pics from the AMBUS deployment to the TPC chemical plant explosion in Port Neches this morning
— Atascocita Fire (@atascocitafire) 27 ноября 2019 г.
(Photo credits: Jacob Delagarza) pic.twitter.com/1HWBYFDn3j