28/11/2019 19:40
Քենիայում հորդառատ անձրևները խլել են 120 մարդու կյանք
Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները խլել են 120 մարդու կյանք, հայտնում է Սինհուա գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար գործողության համակարգման վարչությանը:
Նշվում է, որ զոհերի շարքում կա 72 մարդ, որոնց տները քանդվել են Քենիայի Արևմտյան Պոկոտ նահանգում սողանքներից:
«Հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել 47 շրջաններից 31-ում: Դա դժվարեցնում է հումանիտար օգնության մատակարարումը տուժածներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, տուժածների թիվը հասել է 160 հազարի, որոնցից 18 հազարը տեղահանվել են, վնասվել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքները: Աճում է նաև անհետ կորածների թիվը: