28/11/2019 12:19
Երեք կին ԵՄ-ում ամերիկացի դեսպանին մեղադրել են ոտնձգությունների համար
Երեք կին ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին մեղադրում են սեռական ոտնձգությունների համար, հայտնում է The Hill- ը:
Սոնդլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործի վերաբերյալ Կոնգրեսի քննության հիմնական վկաներից մեկն է:
Նիկոլ Վոգելը, Ջանա Սոլիսը և Նատալի Սեպտը հայտնել են, որ Սոնդլանդը համբուրել է կամ փորձել է դա անել առանց նրանց համաձայնության, և նրանցից մեկը պնդում է, որ նա մերկ էր հայտնվել իրենց առջև: Այս դրվագներն, ըստ դատախազների, տեղի են ունեցել դեռևս Սոնդլանդի դեսպան նշանակվելուց առաջ:
Դիվանագետն կտրականապես հերքում է այդ մեղադրանքները, գրում է թերթը: