29/11/2019 09:45
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, hանգանակել է գրեթե 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։
Համահայկական դրամահավաքին մասնակցել են դպրոցներ, մանկապարտեզներ հիվանդանոցներ, տասնյակ այլ համայնքային կառույցներ, որոնք ոչ միայն դրամ նվիրաբերելով են արտահայտել իրենց նվիրվածությունը հայրենիքին, այլև ջերմ խոսքով ու նաև մասնագիտական ծառայություններ մատուցելու պատրաստակամությամբ։
Հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։