29/11/2019 19:55
Հունգարիան գեյերի պատճառով հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլին
Հունգարիան որոշել է հաջորդ տարի իր մասնակիցներին Եվրատեսիլ չուղարկել՝ գեյերի պատճառով, հայտնում է index լրատվական պորտալը՝ հղում անելով հեռուստատեսության աղբյուրներին:
Նշվում է, որ երաժշտական մրցույթին չմասնակցելու պաշտոնական պատճառ չկա, սակայն որոշումը կարող է կապված լինել վարչապետի «ընտանիքն առաջնային է» քաղաքականության հետ, որն ուղղված է երկրում ավանդական արժեքների պահպանմանը և ծնելիության մակարդակի բարձրացմանը:
Ըստ կայքի, չնայած Եվրատեսիլին մասնակցելուց հրաժարվելուն, հունգարական հեռուստատեսությամբ մրցույթի հեռարձակումը դեռ չի դադարեցվի:
«Եվրատեսիլ -2020» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 12-ից 16-ը Ռոտերդամում՝ open up (բացվիր) կարգախոսով: