29/11/2019 18:21
Apple-ի գլխավոր դիզայները հեռացել է ընկերությունից
Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվի լուսանկարն անհետացել է ընկերության կայքից. դա վկայում է ընկերությունում նրա աշխատանքի դադարեցման մասին, հայտնում է The Verge-ը:
Այն մասին, որ Այվը լքելու է Apple-ը, հայտնի Էր դարձել տակավին այս տարվա ամռանը: Սակայն, ինչպես նշում է The Verge -ը, գլխավոր դիզայների պաշտոնից նրա հեռանալու ստույգ ժամկետը մնում էր անհայտ:
52-ամյա Ջոնաթան Այվն Apple-ում աշխատում է 1992 թվականից: 1996 թվականին նա գլխավորել է դիզայնի բաժինը: Հենց Այվն է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են iPhone-ը, iPod-ը, Mac-ը: