29/11/2019 10:09
«Իրատես». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահը Մարուքյանի կնոջ ընկերուհին է
«Իրատես» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ, Սորոսի թևը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թևի հաղթանակը նման կարևորագույն պոստում:
Ասում են` Հայկուհին վաղուց գիտեր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը, այդ պատճառով էլ էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանի նկատմամբ սկսել էր իրեն ոչ «ճիշտ» պահել։ Ս. Սահակյանի բավականին բարձր ռեյտինգ ունեցող ՀԿ-ն ժառանգած Հարությունյանը Սիրանույշի համանախագահությամբ ստեղծված «Իրավական ուղի» ՀԿ-ի որևէ հայտարարության չէր միանում, որպեսզի չասոցացվի ընդդիմադիր Սիրանույշ Սահակյանի հետ: Ի դեպ, մինչ այդ էլ Մարուքյանը փորձել էր նրան դարձնել ԲԴԽ անդամ: Քաղաքական շրջանակներում պնդում են, որ «լուսավորյալներ» Էդմոն Մարուքյանն ու Արման Բաբաջանյանը միմյանց հետ կռվի մեջ են, թե ով ավելի «կեղտոտ» ծառայություններ կմատուցի իշխանություններին։ Առայժմ հաղթում է Մարուքյանը»: