29/11/2019 20:07
Փարիզում հայտնել են Նոտր Դամի վերակառուցումը սկսելու հնարավոր ժամկետը
Ապրիլին տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի Աստավածամոր տաճարի վերականգնման աշխատանքների սկիզբը նախանշված է 2020 թվականի վերջից ոչ շուտ՝ շինարարների համար շենքի ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:
«2020 թվականի վերջին- 2021 թվականի սկզբին։ Ինչու՞ ոչ ավելի շուտ: Որովհետև առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել Նոտր Դամի անվտանգությունը»,- ասել է Ռիեստերը՝ պատասխանելով տաճարի վերակառուցումն սկսելու ժամկետների վերաբերյալ հարցին:
Նա մանրամասնել է, որ պետք է հեռացվեն շինարարական փայտամածերն այն տեղի շուրջը, որտեղ գտնվում է հրդեհի ընթացքում տապալված սայրաձողը, շենքը մաքրել մնացած բեկորներից և մեծացնել կառուցվածքների հուսալիությունը:
Նախարարի գնահատականով՝ համապատասխան աշխատանքները պետք է ավարտվեն 2020 թվականի գարնանը: