29/11/2019 11:43
Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
Աշխարհահռչակ հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկայնն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուրամիս Հայաստան համահայկական հիմնադրամին 10 հազար դրամ փոխանցելու «չելենջը»։
Նա իր ֆեյսբուքի էջում, մասնավորապես, գրել է.
«Ընդունում եմ Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյնաի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ես իմ հերթին մատահրավեր եմ նետում երեք ընկերներիս՝ Վահե Բերբերյանին, Էրիկ Իսրայելյանին և Անժելա Սարաֆյանին։
Ազատ զգացեք և միացել այս մարտահրավերին և մարտահրավեր նետեք ուրիշներին՝ անելու նույնը: Մենք կարող ենք մեծ թվով մարդկանցով ավելին անել՝ նվիրաբերելով քիչ, քան փոքր թվով մարդկանցով նվիրաբերելով շատ։ Կարծում եմ գաղափարը հիանալի է», - ասել է Թանկյանը: