29/11/2019 13:58
Էրդողանը «եվրաեռյակից» միջոցներ կխնդրի փախստականներին Սիրիա վերադարձնելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի («եվրաեռյակի») հետ համաձայնության գալ Անկարային միջոցների հատկացման շուրջ իր սիրիական քաղաքականությունն իրագործելու, այդ թվում՝ փախստականներին Սիրիա վերադարձնելու համար: Նման պնդմամբ հանդես է եկել Bloomberg-ը:
Ըստ գործակալության՝ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան կայանան ՆԱՏՕ-ի՝ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովի հարթակներում:
Ինչպես համարվում է, միջոցների հատկացման նպատակը Թուրքիայի քաղաքականության ֆինանսավորումն է սիրիացի փախստականների նկատմամբ, որոնց Անկարան մտադիր է հայրենիք վերադարձնել, բայց որի համար անհրաժեշտ է ենթակառուցվածք ստեղծել այնտեղ: