29/11/2019 14:33
Ամերիկյան հիվանդանոցներից մեկում միաժամանակ ութ աշխատակցուհի է հղիացել
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոնի հիվանդանոցի ծննդատան ութ աշխատակիցուհի միաժամանակ հղիացել է, հայտնում է WTNH հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ նրանցից մեկն արդեն ծննդաբերել է, իսկ մնացածը տարբեր ժամկետներում են՝ մինչև 33 շաբաթ: Կանանց մի մասն արդեն գիտի երեխաների սեռը՝ երեք տղա և երեք աղջիկ, ներառյալ արդեն ծնված երեխայի: Մյուս երկուսի սեռը դեռ հայտնի չէ:
Այս հիվանդանոցի ծննդատանը ծնվել է մոտ երկու հազար երեխա, յոթ հղի աշխատակիցները նախատեսում են հենց այնտեղ ծննդաբերել:
Ընդգծվում է, որ 44 հոգուց բաղկացած անձնակազմի համար ութ աշխատակցի միաժամանակյա հղիությունը ռեկորդային ցուցանիշ է: