29/11/2019 19:19
«Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը` կոմիտասյան մեղեդիներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով:
Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակին:
Կոմիտասյան «Անուշի» նորակերտումը և ամբողջացումը` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի: Կոմիտասյան մասունքների հայտնաբերումը և հրապարակումը` երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Աթայանի: Լիբրետոն՝ օպերային-սիմֆոնիկ դիրիժոր, դոցենտ Գրիգոր Ոսկանյանի:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:
Բեմադրող բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան:
Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան: