30/11/2019 14:24
Իսրայելը հարվածել է Գազային ի պատասխան հրետակոծության
Իսրայելի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թիրախներին՝ ի պատասխան իսրայելական տարածքում հրթիռային կրակի: Այս մասին հայտնում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ նոյեմբերի 29-ին Գազայի հատվածից հրթիռ է արձակվել դեպի իսրայելական պետություն:
«Ի պատասխան Իսրայելի Պաշտպանության ուժերի ռմբակոծիչները հարվածել են ՀԱՄԱՍ ահաբեկչական մի քանի թիրախների վրա Գազայի հյուսիսում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ հարված է հասցվել սպառազինության արտադրամասին: