30/11/2019 10:03
«Փաստ». Վանեցյանն իր կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»
«Փաստ» թերթը գրում է, որ ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ:
«Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ թերթի հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին:
Հետաքրքիր է նաև կուսակցության անունը: Թերթի ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»:
Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ, ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում կուսակցության «կորիզը» ձևավորելու ուղղությամբ: