30/11/2019 11:58
Սիրիական բանակը կասեցրել է «ալ-Նուսրայի» գրոհն Իդլիբ նահանգում
Սիրիական կառավարական բանակն ուրբաթ հակահարված է տվել «Ջաբհաթ ան-Նուսրա» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների գրոհին Իդլիբ նահանգի արևելքում իրենց դիրքերի վրա, հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Հստակեցվում է, որ ուրբաթ «ալ-Նուսրա» ահաբեկիչներն օգտագործել են տանկեր և ծանր տրանսպորտային միջոցներ՝ սիրիական բանակի ռազմական դիրքերի վրա հարձակվելու համար: Բախումների արդյունքում բանակային ստորաբաժանումին հաջողվել է հետ մղել հարձակումը, ինչպես նաև ոչնչացնել ահաբեկչական սարքավորումների մի մասը: