30/11/2019 13:10
Տեխասի քիմիական գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Տեխասի քիմիական գործարանում հրդեհը, որը դարձել էր 50 հազար մարդու տարհանման պատճառ, մեկուսացվել է: Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Ջեֆերսոն Ջեֆ Բրենկը:
«Կարող ենք ասել, որ այն մեկուսացված է», - ասել է Բրենկն ասուլիսի ժամանակ:
Ուժգին պայթյունները գործարանում որոտացել են չորեքշաբթի, հարևան բնակավայրերի վրա ընկել են բեկորներ, իսկ ծխի ամպը և հրդեհը տեսանելի են եղել նույնիսկ մի քանի կիլոմետրից: Պայթյուններից մեկը օդ է նետել պողպատից պատրաստված աշտարակը: