02/12/2019 11:35
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել է ԱՄՆ-ի նկատմամբ Հոնկոնգի օրենքի պատճառով
Չինաստանը, ի պատասխան Միացյալ նահանգների կողմից Հոնկոնգի մասին օրենքի ընդունման, դադարեցնում է ԱՄՆ-ի կողմից ռազմական նավերով և ինքնաթիռներով Հոնկոնգ այցելելու հայցերի քննարկումը, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների միջոցով Հոնկոնգ այցելելու ԱՄՆ-ի հայցերի քննարկումը», - ասել է դիվանագետը:
Պատասխանելով պարզաբանող հարցին, թե երբ է Պեկինը մտադիր վերսկսել համապատասխան հարցումների դիտարկումը, Հուա Չունյինն ասել է՝ «երբ դա ավարտվի, կախված է ԱՄՆ-ի հաջորդ քայլերից»: