02/12/2019 12:07
«Ռոման» հաղթել է «Վերոնային». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային» և հաղթել 3:1 հաշվով:
«Ռոմայի» կազմում առաջին խաղակեսում գոլերի հեղինակ են դարձել հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը և նրան փոխարինած արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր և փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին ու գոլի հեղինակ դարձել ավելացված ժամանակում:
«Ռոման» 28 միավորով բարձրացավ չորրորդ տեղը, «Վերոնան» 9-րդն է՝ 18 միավորով: