02/12/2019 18:54
ԱՄՆ-ում մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկել վատ եղանակի պատճառով
Միացյալ Նահանգներում ձնամրրիկի և վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթներ են չեղարկվել և ավելի քան հինգ հազարը՝ հետաձգվել, հայտնում է «FlightAware» կայքը, որը հսկում է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագիծը:
Տարերքից ուղևորներն ամենից շատ տուժել են Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Նյուարկում. այդ օդանավակայաններին Է բաժին ընկնում չեղարկված 750 չվերթներից 420-ը:
Կիրակի, երբ մարդիկ տուն էին վերադառնում Գոհաբանության օրվա ուղևորություններից հետո, պետք է դառնար ընթացիկ տարում ամենածանրաբեռնված օրը Միացյալ Նահանգների օդանավակայանների համար:
«New York Daily News» թերթը՝ հղում անելով «Airlines for America»-ի ճյուղային խմբին, հայտնել է, որ այդ օրն ավիաճանապարհորդություն էր նախատեսում առնվազն 3,1 միլիոն մարդ: