02/12/2019 19:13
Ստոլտենբերգը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
ՆԱՏՕ-ն ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ երկխոսությունը: Այդ մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք հանդես ենք գալիս սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին», - ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ հարկավոր է խոսել Մոսկվայի հետ:
«Բայց նաև այն իրադրությունում, երբ հարաբերությունների բարելավում տեղի չի ունենում, մենք պետք է ի վիճակի լինենք կարգավորել բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ընդգծել է Ստոլտենբերգը: