02/12/2019 18:27
Ֆրանսիայում չեղարկել են եղանակային վտանգի «կարմիր» մակարդակը
Ֆրանսիայի հարավում հզոր վարարումների պատճառով եղանակային վտանգի՝ հայտարարված «կարմիր» մակարդակը չեղարկվել է, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Կիրակի ֆրանսիական օդերևութաբանական ծառայությունը տեղեկացրել էր, որ Վար և Մերձափնյա Ալպեր դեպարտամենտներում (Ֆրանսիայի հարավ-արևելք) մտցվել է եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ՝ ուժեղ անձրևների և վարարումների պատճառով։